Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն սեփական բլոգում, իր տպավորություններն է կիսել` կապված նոյեմբերի 15-ին, Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնում ռուս մեծանուն ռեժիսոր, դերասան, գրականագետ Վենիամին Սմեխովի երեկոյի վերաբերյալ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Նոյեմբերի 15-ին, Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ռուս մեծանուն ռեժիսոր, դերասան, գրականագետ Վենիամին Սմեխովի երեկոն: Երեկոյի ընթացքում վարպետը կարդում էր պոեզիայի այնպիսի մեծերի ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ Չարենցը, Պուշկինը, Բրոդսկին, Վիսոցկին:
Ոչ միայն ես, այլեւ բոլոր ներկաները մեծ բավականություն ստացանք` ներկա գտնվելով այդ երեկոյին:
Վարպետին անչափ ոգեւորել էր այն հանգամանքը, որ հայ երիտասարդները այդպես նուրբ կարող են զգալ ռուսական պոեզիան»:



























