Նոյեմբերի 10-ին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կկայանա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարից, նիստին մասնակցելու նպատակով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուշանբե: