Հանրապետության տարածքում`մայիսի 26-ի ցերեկը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-31-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մայիսի 26-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 28-31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +22+24,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18,
Լոռիում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+25,
Արարատում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+27,
Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+18,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+21։





























