Երեւանում, նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի տաքսի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով տաքսու վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: