Երեւանում, նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























