Ժամը 14։00–ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 284 մասնակից է բերվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից։

Նույն ժամի դրությամբ 273 անձ արդեն ազատ են արձակվել։

«Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։

Ըստ ՆԳՆ-ի՝ Երևանում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան:

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում կարմիրբերետավորները։