Երեւանում, նոյեմբերի 21-22-ին կկայանա «Եվրոպական ինտեգրման երկու պատվարները. արժեքներ եւ գործողություններե համաժողովը:
Համաժողովը կազմակերպել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Համաժողովի նպատակը Հայաստանում քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը նպաստելն է: Այն եվրոպական ինտեգրմանը նվիրված յոթերորդ ամենամյա համաժողովի տրամաբանական շարունակությունն է, որը Եվրոպական միության հետ Հայաստանի ինտեգրման գործընթացի ընթացքը փորձագիտական համայնքին եւ լայն հասարակությանը ներկայացնելու ու լուսաբանելու ուրույն ամբիոն է:




























