Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, այսօր` նոյեմբերի 19-ին, ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի 90-րդ բնակարանի բնակիչ` Գալինա Դավթյանը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է 80-ամյա Գալինա Դավթյանի դին:



























