Սրբազանի առաջնորդությամբ՝ Սարդարապատում ուխտագնացության մասնակիցներն ավտոերթով վերադարձան Երևան։

Մինչ վերադարձը՝ Սրբազանն ասաց, որ այսօր որևէ հանրահավաք չի լինելու։ «Միասին կգնանք Հանրապետության հրապարակ,  կհայտարարվի անլիքների մասին և  կարճ ժամանակով ամեն մարդ կվերադառնա իր անձնական տուն՝ անանձնական տնից։ Մարդիկ կան ամբողջ գիշեր նստել են, բայց մարդկայնորեն կարիք ունենք նաև հանգստանալու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։