ՀՀ կառավարության 2023թ. ֆիսկալ քաղաքականությունը չեզոք էր։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, մայիսի 29-ին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այսինքն, ինչպես նշել է նախարարը, կառավարությունը չի ավելացրել ծախսային ծրագրերը անհրաժեշտ նորմից բարձր։ Դա կարող էր ռիսկեր առաջացնել՝ կապված գնաճի հետ։ «Մյուս կողմից՝ կենսականորեն կարեւոր նախագծերը չեն կրճատվել։ Ավելացել են կապիտալ շինարարության ծախսերը»,- ասել է Հովհաննիսյանը։
Խոսքն ավելի քան 1 մլրդ 210 մլն դոլարի մասին է։ ՀՆԱ-ի հանդեպ աճը հասել է 5,2 տոկոսի 4,6-ի փոխարեն։





























