Մենք հրապարակային հաղորդագրություններում տվել ենք որ միայն արագ արձագանքման խնդիրների մասով, այլեւ հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում արձանագրված տարատեսակ խնդիրների հետ կապված: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Բագրատ Սրբազանի մեղադրանքներին, թե այս օրերին ՄԻՊ-ը միայն արագ արձագանքման խմբեր է ուղարկում, սակայն գնահատականներ չի տալիս մարդու իրավունքի խախտումներին, մասնավորապես, ոստիկանության կողմից:

«Անընդհատ շահարկվում ու մանիպուլացվում է ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ կապված խնդիրը, բայց մենք հստակ իր անուն, ազգանունը նշելով հրապարակային հայտարարությամբ ենք հանդես եկել: Ես անդրադարձել եմ նաեւ ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու հետ կապված կարեւոր խնդրին: Դրանից բացի ուժի կիրառման օրինաչափությանը, դրա համաչափ կամ ոչ համաչափ լինելու տեսանկյունից: Հստակ արձանագրել ենք այն մեթոդաբանությունը, որով այդ գործիքակազմերը պետք է կիրառվեն հավաքների ազատության իրավունքն իրացնելիս: Եվ հատուկ շեշտեմ, որ մենք այս ընթացքում ոչ միայն պատգամավոր Աշոտ Սիմոնյանի խնդրին ենք անդրադարձել, այլ նաեւ մեկ այլ պատգամավորի անուն մեր ավելի վաղ հրապարակային հայտարարություններում ունեցել ենք»,-ասաց Մանասյանը:

ՄԻՊ-ի փոխանցմամբ, իրենք անդրադարձել են նաեւ Կիրանցում եւ այլ սահմանամերձ բնակավայրերում  մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրներին. «ընդհանրապես խոսել եմ անվտանգությանը վերաբերող, պետության կողմից անվտանգության երաշխավորման վերաբերյալ հարցերի մասին: Թե դպրոցների, թե մնացյալ հարցերը, ոչ միայն Տավուշի մարզին են վերաբերելի, դրանք արդիական են նաեւ այլ սահմանամերձ բնակավայրերում: