Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին։

«Լավ զրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը և մեր երկրների երկկողմ հարաբերությունները: Մտքեր փոխանակեցինք նաև Շվեյցարիայում կայանալիք՝ Ուկրաինայում խաղաղության գագաթաժողովի վերաբերյալ»,- նշել է Ստուբը X-ի իր էջում։