Հունիսի 4-ին, ժամը 16։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

447249948_425539027108872_5336764347730204314_n.jpg (152 KB)

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Ս․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է ավտոմեքենան: