Volvo-ն կթողարկի կուտակչային մարտկոցի աշխարհում առաջին անձնագիրը էլեկտրամեքենաների համար, դրանում կնշվեն հումքի, բաղադրիչների ծագումը, երկրորդկային մշակման կազմը եւ ածխածնային հետքը EX90 ֆլագմանային ամենագնացի համար, որի արտադրությունն ուր որ է կսկսվի, Reuters գործակալությանը տեղեկացրել է շվեդական ավտոարտադրողը։
Անձնագիրն ստեղծվել է Volvo ընկերության կողմից, որը պատկանում է չինական Geely-ին, բրիտանական Circulor սթարտապի հետ գործընկերությամբ, որն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիան մատակարարումների շղթայի ստեղծման համար, որի մշակման վրա ծախսվել է ավելի քան հինգ տարի։
2027թ. փետրվարից Եվրամիությունում վաճառվող էլեկտրամեքենաների համար պարտադիր կլինի կուտակիչների անձնագիրը, որում պետք է նշվեն կուտակիչների կազմը, կարեւոր նյութերը, դրանց ածխածնային հետքը եւ երկրորդային արտադրանքի կազմը։
Volvo գլոբալ եւ կայուն զարգացման ստորաբաժանման ղեկավար Վանեսա Բուտանին Reuters գործակալությանը հայտնել է, որ անձնագրի ներդնումը ուղղված է թափանցիկության ապահովմանը գնորդների համար, քանի որ ավտոարտադրողը նախատեսում է մինչեւ 2030թ. թողարկել լիովին էլեկտրական ավտոմեքենա։





























