Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի 20 տոննա դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը:

Բախման հետևանքով «KamAZ»-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք, վթարի հետևանքով էլ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են նաև ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ մոտ 20 տոննա դիզվառելիքը թափվել ու մի քանի կմ հոսել է:

Այդ ամբողջ տարածքում հրշեջ-փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած Կոտայքի ճանշինի աշխատակիցները ոչ միայն կատարել են լվացման աշխատանքներ, այլև հողով այդ ամբողջ ճանապարհը պատում էին, որպեսզի վթար տեղի չունենա:  Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: