Մենք հունիսի 9-ին կներկայացնենք ամբողջ նպատակը, ամբողջ քայլերը, ինչպես ենք անելու, երբ, ինչ միջոցներով, ինչ մեթոդներով: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը: Նա նշեց, որ անցումային կառավարության կազմը դեռ չեն ներկայացնի, քանի որ այն դեռ կազմավորվում է:
«Նաեւ նախորդ օրը ներկայացրեցի, թե ինչ է տեղի ունենում, մարդիկ շեղվում են եւ սկսում են կազմի անդամներին քննադատել, հիմա ամբողջ այս ճշմարտության շարժումը մի կողմ, իմ անձը մի կողմ, քննարկելու առումով, դրա համար պետք էչէ, որ մենք գաղափարական դաշտից դուրս գանք»,-ասաց նա:





























