Մենք շատ կարճ ժամանակ ունենք` ազատվելու այս չարիքից եւ դա տեղի է ունենալու: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը:
«Տավուշում տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ պարզապես հողերի հանձնում։ Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է: 10 տարի շարունակ այդ խրամատները, այդ դիրքերը ես տեսել եմ, կարեւորությունը, հիմա ի՞նչ է այնտեղ:
Եթե իսկապես բարեմտություն կար, այդ տարածքից թող դուրս գային ադրբեջանցիները, ասեին` լավ, խաղաղություն է կնքվում, որպես բարի կամքի դրսեւորում, որ կարողանանք համախոհություն գոյացնել երկու պետությունների միջեւ, մենք երկու տարի առաջ գրաված այս տասնյակ քառակուսի կիլոմտրերից նահանջում ենք: Մեկ միլիմետր չեն նահանջելու, դեռ հակառակը` տեսնելով իրենց առաջ ծնկած ստախոսին, անընդհատ ասելու են` առաջ ենք գնում: Ես տարակույս չունեմ, որ սրանք ներողություն են խնդրելու Խոջալուի ողբերգության համար, հետեւաբար մենք շատ կարճ ժամանակ ունենք` աատվելու այս չարիքից եւ դա տեղի է ունենալու»,- ասաց նա:





























