Ստի գերագույն աստիճանն է Հանրային հեռուստաընկերություն կոչվածով, որի համար դուք եք վճարում։ Դուք վճարում եք, որ ձեզ ստեն, խաբեն, վախեցնեն, մոլորեցնեն։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության քաղաքականությանը։
«Դուք վճարում եք, որպեսզի Հանրային հեռուստաընկերության բուծված անձնավորությունը, որը բոլոր իշխանությունների ժամանակ ծնկած է եղել, ձեզ ստի։
Այս երկրում իր խոսքերի համար անպատասխանատու մարդ չպետք է լինի։ Քաոսն այն պատճառով է եղել, երբ անպատասխանատու կերպով շպրտել են ամեն ինչ մարդկանց վրա ու ստացել են երեսուն արծաթ ու խաբեություն»,- ասաց նա։





























