Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին, այս փուլում ռուս եւ բելառուս զինվորականները պետք է մշակեն ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման «համատեղ պատրաստման հարցերը»։

Զորավարժանքների անցկացման մասին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է մայիսի 6-ին։ Նման հանձրարարություն տվել է նախագահ Վլադիմիր Պուտինը, «ի պատասխան առանձին արեւմտյան պաշտոնական անձանց՝ ՌԴ-ի հասցեին արված սադրիչ հայտարարությունների եւ սպառնալիքների»։

Զորավարժանքների առաջին փուլն սկսվել էր մայիսի 21-ին։ Դրանց մասնակցել են «Իսկանդեր» համալիրը եւ «Կինժալ» հիպերձայնային հրթիռները։ Բելառուսը սկսել է մարտավարական միջուկային զենքի կրիչների ստուգումը մայիսի 7-ին։