Հայաստանում ամուսնացողների նվազագույն տարիքային ցենզը պետք է լինի 18 տարեկանը։ Այս մասին Ազգային ժողովում, Ընտանեկան օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 11-ին հայտնել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Խորհրդարանականի կարծիքով՝ այս դեպքում եւ այս հարցով որեւէ բացառություն չպետք է լինի։
«Ներկայում տարիքը, որը թույլ է տալիս զույգերին ամուսնանալ, 18-ն է։ Ընդ որում, մարդը կարող է օրինական ամուսնանալ թե՛ 17 տարեկանում, թե՛, անգամ 16-ում, սակայն եթե կա ծնողների, որդեգրողների կամ խնամակալների համաձայնությունը»,- ասել է Բաքոյանը։
Այս բոլոր բացառությունները, կարծում է պատգամավորը, անհապաղ պետք է հանվեն գործող օրենքից։ Իսկ պարզաբանումները, խորհրդարանականի կարծիքով, տեղին եւ հիմնավորված չեն, քանի որ Հայաստանում ապրող ոչ մի ժողովուրդ նման ավանդույթ պարզապես չունի։
Բաքոյանը նշել է, որ վաղ ամուսնությունները բացասաբար են անդրադառնում աղջիկների առողջության վրա։ Հատկապես 24-25 տարեկանում։
«Յուրաքանչյուր անչափահաս աղջիկ, որն ամուսնանում է կամ նշանվում, դադարում է դպրոց հաճախել,»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ երկիրն ու Հայաստանում գործող համայնքները շահագրգռված չեն չկրթված եւ հիվանդ քաղաքացիներ ունենալով»։
Բացի այդ, ինչպես նշել է պատգամավորը, մանկական մահացությունը նման ամուսնությունների դեպքում զգալիորեն բարձր է։





























