Բագրատ Սրբազանը, որն առաջնորդում է այս շարժումը, իր անցած 30 տարիներն ու իր բարի համբավն է դրել զոհասեղանին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ասել է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Ցանկացած թիրախավորում ու պիտակավորում ինձ համար հանցավոր է, և ես հավատամք ունեմ, որ յուրաքանչյուրս մեր անձով, մեր հեղինակությամբ պետք է պաշտպանենք Սրբազան հորը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»,-ասել է նա։ Կրպեյանն ասել է, որ այս շարժումը չափազանց կարևոր ու չափազանց տարբերվող է մինչ այս եղած բոլոր շարժումներից։

«Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա»,- նշել է նա։ Նշենք, որ երկու օր է` ինչ Բաղրամյան պողոտան փակ է, Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ԱԺ ընդդիմությունը պետք է նախաձեռնի կառավարության հրաժարականի գործընթաց: