Կրասնոյարսկի իշխանությունները բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել քաղաքում արջերի հաճախակի հայտնվելու պատճառով, գրում է «Коммерсантъ»-ը։

Քաղաքային իշխանությունները ոստիկաններին հանձնարարել են կենդանիների պաշտպանության տեսչության հետ միասին միջգերատեսչական խմբերով հսկել քաղաքի տարածքում։ Պարեկային ծառայության աշխատակիցներին թույլատրվում է ըստ իրավիճակի զենք կիրառել։

Քաղաքապետարանի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Նեստերովը Կրասնոյարսկի բնակիչներին կոչ է արել պատասխանատու կերպով պահպանել սննդի թափոնների վերամշակման կանոնները՝ համարելով, որ դա գիշատիչների հայտնվելը քաղաքում կնվազեցնի։

Նեստերովը նշել է, որ արջին քաղաքային միջավայրում հաճախ գրավում է ինքնաբուխ աղբավայրերում իր համար սնունդ գտնելու հնարավորությունը:

Կրասնոյարսկի քաղաքապետարանն արջերի հայտնվելու պատճառով բարձր պատրաստության ռեժիմ է սահմանել նաև 2023 թվականի հոկտեմբերին։