Սի Ցզինպինը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Չինաստանն Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ռուսաստանին զենք չի տրամադրի, Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության երկկողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ասել է Ուկրաինայի նախագահը, գրում է The Moscow Times-ը։ 

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ։ Նա ասաց, որ Ռուսաստանին զենք չի մատակարարի։ Եկեք տեսնենք. Եթե ​​նա պարկեշտ մարդ է, չի անի: Որովհետև նա ինձ իր խոսքն է տվել»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը Կիևի և Վաշինգտոնի միջև անվտանգության համաձայնագրի ստորագրման օրը «իսկապես պատմական» է անվանել։ «Մենք ստորագրել ենք ամենաուժեղ համաձայնագիրը Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև մեր անկախությունից ի վեր»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ստորագրված փաստաթուղթը ձեռնտու է բոլորին, քանի որ Ռուսաստանը «իրական գլոբալ վտանգ է ներկայացնում»։

«Սա համաձայնագիր է անվտանգության և, հետևաբար,մարդկային կյանքի պաշտպանության մասին։ Սա համաձայնագիր է համագործակցության և, հետևաբար, մեր երկրների հզորացման համար։ Սա կայուն խաղաղություն ապահովելու քայլերի վերաբերյալ համաձայնագիր է, և, հետևաբար, այն օգտակար է աշխարհում բոլորի համար»,- ասել է Զելենսկին։

Բայդենն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «փորձություն է աշխարհի համար»։ Միաժամանակ, նա խոստացել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները կշարունակեն աջակցել Կիևին։

«Կաջակցե՞նք մենք արդյոք Ուկրաինային։ Մենք հանդես կգա՞նք արդյոք ինքնիշխանության, ազատության և բռնապետության դեմ: Միացյալ Նահանգները, G7-ը և աշխարհի երկրները հետևողականորեն պատասխանել են այս հարցին՝ ասելով. «Այո, մենք դա կանենք»: Մենք նորից կասենք։ Մենք կկանգնենք Ուկրաինայի կողքին»,- ասել է պետության ղեկավարը։