Պատերազմը դադարեցնելու մասին Պուտինի հայտարարությունը որևէ նոր խաղաղության առաջարկ չի պարունակում, նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց «ագրեսորի ստանդարտ հավաքածուն»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«[Հավաքածուի] բովանդակությունը բավականին կոնկրետ է, չափազանց վիրավորական է միջազգային իրավունքի համար և բացարձակ պերճախոս կերպով ցույց է տալիս Ռուսաստանի ներկայիս ղեկավարության անկարողությունը՝ համարժեք գնահատելու իրողությունները», - նշել է նա, հաղորդում է UNIAN-ը:
Նրա խոսքով՝ այս պլանը չի վկայում պատերազմը դադարեցնելու ցանկության մասին։ «Բայց ցանկություն կա չվճարել այս պատերազմի համար և շարունակել այն նոր ձևաչափերով։ Այս ամենը կատարյալ սրբապղծություն է»,- հավելել է Պոդոլյակը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն, իր հերթին, ասել է, որ խաղաղ բանակցությունների մեկնարկի համար Պուտինի նոր պայմանները փաստացի վկայում են ագրեսիան սաստկացնելու և ուկրաինական հողերի օկուպացիան ուժեղացնելու՝ Ռուսաստանի մտադրության մասին։
«Ոչ Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերի ուկրաինական տարածքից, այլ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերն օկուպացված ուկրաինական հողերից»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը, Պուտինի առաջարկն իրականում նշանակում է, որ Ռուսաստանն իրավունք ունի գրավելու էլ ավելի շատ ուկրաինական հողեր՝ բոլոր չորս շրջանները։
ՆԱՏՕ-ն ու Ուկրաինան պատասխանել են Պուտինի առաջարկին

Հասանելի է
русский



























