Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարի մասին Պուտինի առաջարկը վերջնագիր է, որին չի կարելի վստահել։
«Պուտինը Ուկրաինայում հարձակումը չի դադարեցնի, անգամ եթե հրադադարի մասին նրա պահանջները կատարվեն», - նշել է նա։
Պուտինը Ուկրաինային զինադադար է առաջարկել, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից և դուրս բերի իր զորքերը չորս շրջաններից՝ դրանք հանձնելով Ռուսաստանին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ դրանք անցյալի ուղերձներից ոչնչով չտարբերվող վերջնագիր են։
«Նա կանգ չի առնի։ Դա նույն է, ինչ արել է Հիտլերը (...) Հենց դրա համար այս հաղորդագրություններին մենք չպետք է վստահենք»,- ըստ 24tv.ua-ի՝ հավելել է Զելենսկին։





























