«Մեծ յոթնյակի» ղեկավարները չեն քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ, քանի որ բոլորը գիտեին, որ դրանք լուրջ չեն, հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Իտալիայից Շվեյցարիա մեկնելուց առաջ Շոլցն ասել է, որ Պուտինի առաջարկները՝ հրաժարվել չորս մարզերից, որոնց հավակնում է Ռուսաստանը, դադարեցնել մարտական գործողությունները եւ հրաժարվել ՆԱՏՕ մտնելու հավակնություններից, ուղղված էին այն բանին, որ շեղեն ուշադրությունը համաժողովից։
«Բոլորը գիտեն, որ այդ առաջարկը լուրջ չի արվել, բայց ինչ-որ կապ ունեցել է Շվեյցարիայի խաղաղության համաժողովի հետ»,- ասել է նա ZDF հեռուստաալիքի հարցազրույցում։
Համաշխարհային ղեկավարները պատրաստվում են գագաթաժողովի Շվեյցարիայում, որի նպատակն է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։





























