Ռոստովի համար 1 քննչական մեկուսարանի տարածքում, որտեղ պատանդներ են վերցվել, հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Mash Telegram ալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ավելի վաղ պատանդառուները բանակցել են իրավապահների հետ։

«Կոմերսանտ» պարբերականի հաղորդմամբ, ՕՄՕՆ-ը սկսել է քննչական մեկուսարանի գրոհը:

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, Դոնի Ռոստովի քննչական մեկուսարաններից մեկում պատանդներ վերցնելու դեպքի առթիվ ՌԴ Ռոստովի մարզի ՔԿ քննչական մարմինները քրեական գործ են հարուցել.