Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել հօգուտ ուկրաինական խաղաղ գործընթացում Ռուսաստանի ներգրավման, հայտնում է Dpa-ն։
«Ճշմարտություն է, որ Ուկրաինայում հնարավոր չէ հասնել խաղաղության առանց Ռուսաստանի ներգրավման», - ասել է Շոլցը շաբաթ օրը Շվեյցարիայում խաղաղության համաժողովում:
Միաժամանակ նա Ռուսաստանին կոչ է արել ամբողջությամբ դուրս բերել զորքերը Ուկրաինայից։
«Ռուսաստանը կարող է ավարտել այս պատերազմը այսօր կամ ցանկացած այլ ժամանակ, եթե դադարեցնի իր գրոհները և դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից»,- հավելել է Շոլցը։





























