2024 թվականի հոնիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ Արցախբանկում կգործի բացառիկ քարտային ակցիա Mastercard-ի հետ համատեղ՝ «Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» անվանմամբ:
Ակցիան հնարավորություն է ընձեռում Բանկի քարտապաններին նշված ժամանակահատվածում կատարելով անկանխիկ վճարումներ և գնումներ Բանկի Mastercard-ով, կուտակել միավորներ և շահել 50,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամ գումար: Ակցիայի շրջանակներում կխաղարկվի 50 հատ դրամական պարգևներ:
Ակցիային մասնակցելու համար Արցախբանկի Mastercard քարտապաններին անհրաժեշտ է կատարել նվազագույնը հանրագումարային 150,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ:
Mastercard քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց քարտապանը ստանում է 200-ից մինչև 1,000 միավոր՝ կախված հանրագումարային կատարված գործարքների ծավալից: Քանակային ամենաշատ միավորներ հավաքած 50 քարտապանները կճանաչվեն հաղթող և հնարավորություն կունենան մասնակցելու դրամական պարգևների խաղարկությանը:
«Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» ակցիայի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Ի դեպ, Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով՝
- Mastercard Standard և Mastercard Gold քարտեր՝ սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Քարտերը կարող են պատվիրվել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ առանց Բանկ այցելելու՝ Բանկի Մոբայլ հավելվածով:
- Mastercard Virtual քարտերն անվճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի պատվիրելու մինչև 4 վիրտուալ քարտ:
Արցախբանկի քարտային պրոդուկտների պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից





























