Սրբազանն անդրադարձավ նաեւ բանակի վիճակին՝ նշելով. Որեւէ մեկը գիտի՞ ինչ վիճակում է մեր բանակը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:
«Հնդկական զենք էին բերում, թող ասեն՝ ինչքա՞ն են բերել հնդկական զենք, գործածվո՞ւմ է դա, թող ցույց տան: Հիմա կասեն՝ գաղտնի է: Բա եթե գաղտնի է, ինչո՞ւ էիք հրապարակում, ինչու էիք գլուխ գովում: Էլ ֆրանսիական մեքենաների մասին չեմ ասում, թե ինչքան քննադատություն տեղի ունեցավ:
Ես մասնագետը չեմ, որ ասեմ դրանց մասին, բայց հրապարակում լեցուն քննադատություն է եղել եւ ոչ մի արձագանք»,-ասաց նա:





























