Այսօր՝ նոյեմբերի 10-ին Կալինինգրադ է ժամանելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը հանդիպելու է Կալինիգրադի մարզի նահանգապետ Գերոգի Բոոսի եւ մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը կմասնակցի նաեւ հայկական մշակութային կենտրոնի բացման արարողությանը, ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Արդեն նոյեմբերի 11-ին Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կլքի Կալինինգրադը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը Կալինինգրադ է մեկնել Հունգարիա կատարած այցից հետո: Այցը մեկնարկել էր նոյեմբերի 9-ին: Դա անկախ Հայաստանի պատմության ընթացքում Հայաստանի նախագահի առաջին այցն էր Հունգարիա: Բուդապեշտում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի հետ: Նախագահները համոզմունք են հայտնել, որ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը (տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող), նաեւ Բուդապեշտում բացվող գործարարների հայ-հունգարական համաժողովը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը: Բանակցությունների ընթացքում նշվել է երկու երկրների համագործակցության կարեւորությունը: Նախագահ Սարգսյանն իր հունգարացի գործընկերոջը հրավիրել է պատասխան այց կատարել Հայաստան: