Ուկրաինայի նախագահ Զելենսկին երկրի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Յուրի Սոդոլին պաշտոնանակ է արել, նրա փոխարեն նշակելով բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովին։
Նախօրեին Ազովի շտաբի պետ Բոգդան Կրոտևիչը Սոդոլի դեմ հայտարարություն էր գրել Հետաքննությունների պետական բյուրոյին։ Նա նշել է, որ Սոդոլ կոմպետենտ հրամանատար չէ, ինչը, ըստ նրա, հանգեցրել է մեծ զոհերի և Ուկրաինայի տարածքային կորուստների։
Միաժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների, Կրոտևիչը խնդրել է Հետաքննությունների պետական բյուրոյին հետաքննություն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում գեներալի հնարավոր աշխատանքի վերաբերյալ։ Ավելի վաղ Սոդոլին քննադատել էր Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ Մարյանա Բեզուգլայան։





























