Մեղադրող կողմը փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեի համար նրան համապատասխան հոդվածով նախատեսված առավելագույն`4 տարվա բանտային կալանք է պահանջում:

Դատարանն իր պահանջը պայմանավորում է նրանով, որ բժիշկը չի զղջացել, ավելին, փորձել է մեղքն ուրիշների վրա բարդել:

Փաստաբաններն իրենց հերթին միջնորդությամբ դիմել են դատարանին, որպեսզի իրենց պաշտպանյալին բանտ չուղարկեն, այլ բավարարվեն միայն փորձնաժամկետով:

Հիշեցնենք, Քոնրադ Մյուրեյը մեղավոր էր ճանաչվել Մայքլ Ջեքսոնի  ոչ կանխամտածված սպանության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մյուրեյը երաժշտին պրոպոֆիլի մեծ չափաբաժին է տվել, ինչը, այլ դեղամիջոցների, այդ թվում` հանգստացնող, հետ փոխազդելով, երգչի մահվան պատճառ էր դարձել:
Մյուրեյի դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին: