Քոնրադ Մյուրեյը` փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի բժիշկը, մեղավոր է ճանաչել  երգչի ոչ կանխամտածված սպանության գործում: Այս որոշումը 9-ժամյա խորհրդակցությունից հետո նոյեմբերի 7-ին  կայացրել է ատենակալների խումբը, որը կազմված էր յոթ տղամարդկանցից եւ հինգ կանանցից, գրում է The Los Angeles Times-ը:

58-ամյա սրտաբանը չորս տարի կանցկացնի Քալիֆորնիա նահանգի ուղղիչ գաղութում: Նա նաեւ տուգանք կվճարի: Բացի այդ, նշվում է, որ բժիշկը կզրկվի բժշկական լիցենզիայից: 

Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին, Լոս Անջելեսում, 51 տարեկան հասակում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հետաքննությունը պնդում է, որ Մյուրեյը երգչին մեծ չափաբաժնով պրոպոֆոլ է տվել, ինչը, մյուս դեղամիջոցների հետ, այդ թվում` հանգստացնող, ռեակցիայի մեջ մտնելով, երգչի մահվան պատճառ է դարձել: Բժիշկը մեղադրվում էր ոչ կանխամտածված սպանության մեջ: