Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։
Ուկրաինան վերադարձրել է գերության մեջ գտնվող 90 ռուսաստանցի զինծառայողի, Ռուսաստանը՝ 90 ուկրաինացի զինծառայողի։ ՊՆ հաղորագրությունում նշվել է, որ փոխանակման միջնորդ է հանդիսացել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Վերջին անգամ Մոսկվան եւ Կիեւը գերիների փոխանակման մասին տեղեկացրել են 2024թ. մայիսի 31-ին։ Այդ ժամանակ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքից վերադարձվել է 75 ռուսաստանցի զինծառայող, Ուկրաինային հանձնվել է 75 զինվորական։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ռուսական գերությունից վերադարձել են Ուկրաինայի ԶՈւ եւ Ազգային գվարդիայի զինծառայողներ, սահմանապահներ, ինչպես նաեւ չորս խաղաղ բնակիչ։





























