Կրասնոդարի առևտրի կենտրոնի կայանատեղիի երրորդ հարկից ընկած BMW-ի մահացած կին ուղևորը ձեռնարկատեր էր և գիտակցության դրական տրանսֆորմացիայի մասնագետ, Պերմի բնակչուհի Եկատերինա Կորնիլովան էր, հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով մահացածի սոցիալական ցանցերին և իրավապահ մարմինների աղբյուրին։
Մինչև 2004 թվականը յոթ տարի Կորնիլովան աշխատել է քիմիական ձեռնարկությունում։ Այնուհետև նա սկսեց իրեն անվանել ձեռնարկատեր, «ցանցային մասնագետ», գիտակցության դրական տրանսֆորմացիայի մասնագետ, Ֆենգ Շուիի վարպետ և ԻՆՅան էներգիայի հետ աշխատելու փակ դպրոցի կազմակերպիչ:
Կորնիլովան նաև ներկայացրել է իր հեղինակած՝ «Մի կյանքի արձակուրդ» գիրքը, իսկ 2023 թվականին հայտարարել էր «Առողջության տաղավարի» բացման մասին։
Ավելի վաղ մահացածի մտերիմ ընկերը РИА Новости-ին հայտնել էր, որ ուղևորուհին հղի է եղել վարորդից, իսկ մեքենայում եղած նրա որդին՝ այլ տղամարդուց։
BMW-ն երեքշաբթի ընկել է Կրասնոդարի Վոլոդյա Գոլովատոգո փողոցի առևտրի և զվարճանքի կենտրոնի բազմաստիճան ավտոկայանատեղիի երրորդ հարկից։ Մեքենայում գտնվող 37-ամյա վարորդը, կինն ու տղան ստացած վնասվածքներից տեղում մահացել են։





























