Նոյեմբերի 23-ին, դեղորայքից թունավորված եւ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 40 ամյա Լիպարիտ Մարտիրոսյանը հոգեկան շեղումներ ունի: Այս մասին NEWS. am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Նրա խոսքով, Լիպարիտը հոգեկան հիվանդ է եղել եւ իր համար նախատեսված դեղերի մեծ չափաբաժին ընդունելով է ինքնասպանության փորձ կատարել: Այժմ Լիպարիտի վիճակը լավ է եւ նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ` NEWS. am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 21/2 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 40-ամյա Լիպարիտ Մարտիրոսյանը: Նրա վիճակը գնահատվել էր ծանր:


























