Հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով կա 5 տուժած, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել վիրավորների բարեկամները, որոնք հայտնել են, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։





























