Սյունիքի Շինուհայր բնակավայրում հուլիսի 5-ին «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երեխաներից մեկը, որը տեղափոխվել էր Մուրացանի բժշկական կենտրոնոց, այսօր դուրս է գրվել Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԲԿ-ից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ մեկ օր անց նաեւ Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20-00-ի սահմաններում Ա. Պողոսյանը իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունները վատացել են, ինչի պատճառով էլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, հանկարծամահ է եղել:





























