Երեկ՝ հուլիսի 11-ին, Գլենդելում հրազենային կրակոցից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Այս մասին հատնում է SHAMSHYAN.com-ը:

Նշենք, որ նա արդեն մոտ 2 տարի բնակվում է ԱՄՆ-ում։

 Իսկ թե ինչն է եղել հրազենային վնասվածքներ ստանալու պատճառը, դեռևս հայտնի չէ:

 Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսի 8-ին: Մինչ այդ, նա զբաղեցրել էր առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: