Սիրիայով Թուրքիա վերադարձող 7 թուրք ուխտավորներ ձերբակալվել են սիրիացի զինվորականների կողմից։

Թուրքական Bugun կայքի փոխանցմամբ՝ թուրք ուխտավորները 5 օր մնացել են ձերբակալված, որից հետո հեռախոսով տեղեկացրել են իրենց հարազատներին, որ արդեն ազատ են արձակվել եւ գտնվում են Թուրքիայում։ Նրանք պատմել են, թե Թուրքիայի սահմանին մոտենալիս իրենց սիրիացի զինվորները խնդրել են այլ ճանապարհով շարժվել դեպի Թուրքիա, որի ընթացքում թուրք ուխտավորներից մեկը բջջայինով նկարել է սիրիացի զինվորականներին։ Սիրիացի զինվորները նկատելով սա՝ ձերբակալել են թուրքերին՝ մեղադրելով նրանց գործակալ լինելու մեջ։ Ուխտավորները շեշտել են, թե 5 օր համոզելուց հետո նոր իրենց բաց են թողել։