Կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում ՀԿԵՈւ ուղեւորափոխադրումների ծավալի աճը, նախորդ տարվա համեմատ, կազմել է 13 տոկոս։ Այս մասին տեղեկացրել է ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հուլիսի 18-ի մամուլի ասուլիսում։

«Ուղեւորներն ակտիվորեն օգտվում են երկաթուղու ծառայություններից։ Ամռանը գործարկել ենք ավանդական էլեկտրական գնացքը դեպի Շորժա, ինչը հնարավորություն է ընձեռում այցելել Սեւանի գեղատեսիլ վայրեր։ Փոխադրման արժեքը մրցունակ է մեքենաների հետ, ուղեւորն ընտրում է այն, ինչն իրեն ավելի հարմար է»,- նշել է Մելնիկովը։