Տրանսպորտային կապերը կարևոր դեր են խաղում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը՝ պատասխանելով Չինաստանից Հայաստան միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի վերաբերյալ հարցին։

«Եվ մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք հարցի շուրջ, ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Ներկայում չինական շատ ընկերություններ ակտիվորեն ներգրավված են Հայաստանում ճանապարհների վերափոխման գործում, ինչպես, օրինակ, Հյուսիս-Հարավ ծրագրի երրորդ փուլի, ինչպես նաև երկրների միջև ուղիղ չվերթների բացման շրջանակում, և կարծում ենք, որ փոխադարձ ջանքերով տրանսպորտային ենթակառուցվածքները կարող ենք նոր մակարդակի հասցնել»,- ընդգծել է չինացի դիվանագետը։