Առնվազն ինը մարդ է զոհվել Պերուի Տարմա նահանգում ավտոբուսը 200 մ խորությամբ ձորն ընկնելու հետևանքով։ Ինչպես հաղորդում է RPP ռադիոկայանը, մեքենայի մեջ եղել են ժողովրդական նվագախմբի երաժիշտներ։
Ըստ ռադիոկայանի՝ խումբը ուղեւորվում էր Լիմա, որտեղ պետք է համերգ ունենար։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 20 երաժիշտ, որոնցից 8-ը մահացել են, ևս 11-ը վիրավորվել։
Մեքենան գնացել է հողային ճանապարհով, որն օգտագործվում է որպես դյուրանցում։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով մահացած վարորդը փորձել է շրջանցել մեկ այլ ավտոմեքենա, սակայն կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է ձորը։
Պերուում 200 մ բարձրությունից ավտոբուսի ընկնելու հետևանքով ինը մարդ է մահացել

Հասանելի է
русский



























