Իսպանիայի քաղաքացիական գվարդիան դադարեցրել է բանկային խարդախություն իրականացրած հանցավոր կազմակերպության գործունեությունը։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։
Նրանց տվյալներով՝ երկրի տարբեր շրջաններում բերման է ենթարկվել 100 մարդ, եւս 151-ի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Խոսքը հիմնականում 18-ից 25 տարեկան երիտասարդների մասին է։ Քննիչների տվյալներով՝ միայն Մալագա նահանգում կասկածյալները կատարել են խարդախություն՝ գրեթե 1,2 մլն եվրոյի չափով։
Խարդախությունների ժամանակ հանցագործները ներկայացել են որպես բանկային հաստատությունների ներկայացուցիչներ, որպեսզի մուտք գործեն զոհերի հաշիվները, այնուհետև առանց նրանց համաձայնության գնումներ և դրամական փոխանցումներ կատարեն:





























