Երեւանում, նոյեմբերի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, թիվ 39 երթուղու «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսը մեծ ավտովթարի պատճառ է դարձել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶԵԼ»-ը Կոմիտասի պողոտայի եւ Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Հոնդա Ցիվիկ» մակնիշի ավտոմեքենային, ապա՝  լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Դեու Նեքսիա» տաքսի ավտոմեքենային, ինչից հետո Կասյան եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Մազդա» մակնիշի ավտոմեքենան, խուսափելով վթարի ենթարկվելուց, հետընթաց է կատարել եւ բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Միկրոավտոբուսի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: