Յելոուսթոուն ազգային պարկում հիդրոթերմալային պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է այգու պաշտոնական կայքը։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ տուժածներ չկան, սակայն նման պայթյունից վնասի չափը դեռևս հայտնի չէ։ Այգու մամուլի ծառայությունից նշել են, որ պայթյունը չի ազդել հրաբխային համակարգի վրա, միաժամանակ հավելելով, որ նման երևույթները հազվադեպ չեն։

Սոցցանցերում օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես է գետնից պայթյունով դուրս հորդում ջրի մեծ սյունը, որն արագ պատել է ժայթքման վայրը։