Թուրքիայում 7 աշակերտուհի որոշել էին ինքնասպան լինել։ Պայմանավորված տեղում եղել են միայն 4-ը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը։

Թուրքիայի Քյութահյա քաղաքում 13 տարեկան 7 աշակերտուհիներ, դժգոհելով իրենց դպրոցի եւ ընտանիքների հետ կապված խնդիրներից, որոշել էին ինքնասպան լինել։ Սակայն պայմանավորված տեղում հավաքվել էին միայն 4 աշակերտուհի։ Երեքը հրաժարվել են ինքնասպան լինել։ Հավաքված 4 աշակերտուհիները, իրենց տներից բերած տարբեր դեղահաբեր խառնելով իրար, խմել են։ Այնուհետ արդեն վատ վիճակում աղջիկները տեղափոխվել են հիվանդանոց եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ։