Չորեքշաբթի օրը Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկը շարժասանդուղքի բռնկման պատճառով կարճատև տարհանվել է, հայտնում է AP-ն։
Հրդեհը գրանցվել է Քենեդու օդանավակայանի 8-րդ տերմինալում՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում, հայտնել են Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցները: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ տերմինալի աշխատանքը վերսկսվել է տեղական ժամանակով ժամը 08:15-ին, և հրդեհի պատճառները հետաքննվում են:
Նյու Յորքի Քենեդիի օդանավակայանի տերմինալը շարժասանդուղքի բռնկման պատճառով տարհանվել է

Հասանելի է
русский



























