Սպասվում է, որ 2011 թ. Հայաստան կայցելեն 800 հազ. զբոսաշրջիկներ: Այդ մասին այսօր` նոյեբերի 28-ին, Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա տեղեկացմամբ` անցած 10 ամսում զբոսաշրջային այցելություններն ավելացել են 13.5 տոկոսով, իսկ տարվա վերջում այդ ցուցանիշը կգերազանցվի: «Եթե այս տեմպը պահպանենք, ապա 2-3 տարի հետո կհասնենք «1 մլն զբոսաշրջիկ» խորհրդանշանական շեմին»,- ասաց Տ. Դավթյանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել ավելի քան 550 հազ. զբոսաշրջիկ` նախորդ տարվա 490 հազ.-ի համեմատ:



























